Շարժական պատվաստումային խմբերի միջոցով պատվաստումային գործընթաց՝ Վայոց ձորի մարզում
Վայոց ձորի մարզի հեռավոր գյուղերում բնակչության համար պատվաստումային ծառայությունների հասանելության ապահովման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հերթերի կառավարման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի թիվ 4410-Ա հրամանի համաձայն, սույն թվականի նոյեմբերի 16-ից Վայոց ձորի մարզպետարանի և ՀՎԿԱԿ-ի ՎՁ մարզային մասնաճյուղի համագործակցությամբ իրականացվելու են տեղի բնակչության պատվաստումներ՝ շարժական (շրջիկ) պատվաստումային խմբի միջոցով:
Շարժական պատվաստումային խմբի աշխատանքների ժամանակացույցն է՝
Նոյեմբերի 16-ին՝
Ժամը 11:00-ին՝ Արենի համայնքի Խաչիկ բնակավայր,
Ժամը 14:00-ին՝ Արենի համայնքի Ելփին բնակավայր,
Նոյեմբերի 17-ին՝
Ժամը 11:00-ին՝ Արենի համայնքի Ռինդ բնակավայր,
Ժամը 14:00-ին՝ Արենի համայնքի Չիվա բնակավայր:
Գործընթացը կրելու է շարունակական բնույթ և ներառելու է մարզի այլ բնակավայրեր:
Կարծիքներ