Հայաստանն ապահովում է առաջին մեդալը. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ

Հայաստանն ապահովում է առաջին մեդալը. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը Տաշքենդում ընթացող ԱԱ-ի 1/4 եզրափակչում մենամարտել է Կոլումբիայի ներկայացուցիչ Խոսե Մանուել Վիաֆարայի հետ և երեք ռաունդներում ունենալով բացահայտ առավելություն՝ հաղթել 5:0 հաշվով, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Բաչկովը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

ԱԱ-ի կիսաեզրափակչի ուղեգրերի համար այսօր կպայքարեն նաև Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը և Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում