Տիգրան Ավինյանն Աբու Դաբիում մասնակցել է ամենամյա ներդրումային համաժողովին
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն Աբու Դաբիում մասնակցել է ամենամյա ներդրումային համաժողովին (AIM 2023. Annual Investment Meeting), որ կազմակերպվել էր Խելացի, կայուն քաղաքների համաշխարհային կազմակերպության (World Smart Sustainable Cities Organization (WeGO)) կողմից։ Այդ մասին ասված է նրա Ֆեյսբուքի էջում:
««Տեսլականներ՝ խելացի քաղաքների ապագայի համար» թեմայով քննարկմանը ներկա էին միջազգային փորձագետներ, քաղաքապետներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր կիսվեցին խելացի քաղաքների կառուցման իրենց փորձով և տեսլականով՝ առաջարկվող գաղափարների հիմքում դնելով քաղաքների զարգացման մարդասիրական և ներառականության աճին նպաստող արժեքներ։
Հանդիպումը հնարավորություն տվեց ուսումնասիրել միջազգային հաջող փորձը, ունենալ կառուցողական, բազմաբովանդակ երկխոսություն, ինչպես նաև նպաստեց խելացի քաղաքներում իրականացվող նորարարություններին և զարգացման առաջընթաց գաղափարներին ծանոթանալու ու յուրացնելու գործընթացին»,- նշված է գրառման մեջ։
Կարծիքներ