Հայաստանը կմասնակցի Կազանում կայանալիք՝ վարակի բռնկման արձագանքման վարժանքների
11 երկրների ներկայացուցիչներ կմասնակցեն արագ արձագանքման շարժական լաբորատորիաների առաջին միջազգային վարժանքներին, որոնք կանցկացվեն Կազանում: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի Դաշնության «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքում։
«Վարժություններն անցկացվելու են հիբրիդային ձևաչափով և մասնակցելու են սանիտարահամաճարակաբանական ծառայությունների, բժշկական կազմակերպությունների, գիտական հաստատությունների շուրջ 130 ներկայացուցիչներ՝ ԱՊՀ և Եվրոպայի 11 երկրներից (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Բելգիա, Գերմանիա, Ֆրանսիա), ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ