ԱՄՆ պետքարտուղարը Իսրայելի ԱԳՆ-ի հետ քննարկել է Պաղեստինին մարդասիրական օգնության տրամադրումը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն իր իսրայելցի գործընկեր Գաբի Աշկենազիի հետ քննարկել է պաղեստինցիներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև այն երկրների հետ հարաբերությունների կարգավորման հարցը, որտեղ բնակչության մեծ մասը մուսուլմաններ և արաբներ են: Ըստ Բլինկենի, իսրայելացիներն ու պաղեստինցիները պետք է հավասարապես վայելեն ազատությունը, ժողովրդավարությունը, անվտանգությունը և բարեկեցությունը:
Կարծիքներ