Սյունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու ՀՀ ՊՆ համարանիշներով КамАЗ-ը. զինծառայողներից մեկը տեղում մահացել է․ 4 հոգի հոսպիտալացվել

Սյունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու ՀՀ ՊՆ համարանիշներով КамАЗ-ը. զինծառայողներից մեկը տեղում մահացել է․ 4 հոգի հոսպիտալացվել

Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և ՀՀ ՊՆ  համարանիշներով КамАЗ-ը: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ: 

Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավորների  ինքնությունը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում