«Ռեալը» ձմռանը կփորձի ձեռք բերել Հոլանդին ու Կամավինգային

«Ռեալը» ձմռանը կփորձի ձեռք բերել Հոլանդին ու Կամավինգային

Մադրիդի «Ռեալը» կփորձի ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին ու ֆրանսիական «Ռենի» ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային:

RTVE-ի համաձայն՝ Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է թիմն ուժեղացնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

20-ամյա Հոլանդին ձեռք բերելու համար «Ռեալը» պատրաստ է առաջարկել 75 միլիոն եվրո, իսկ 18-ամյա Կամավինգայի համար՝ 60 միլիոն եվրո: Մադրիդցիները նաև պատրաստ են հրաժարվել սերբ հարձակվող Լուկա Յովիչից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում