Խոշոր ավտովթար Չայնիի ոլորաններում. բախվել են 3 մեքենա. 7-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Խոշոր ավտովթար Չայնիի ոլորաններում. բախվել են 3 մեքենա. 7-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ  Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրլի 7-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած  խոշոր ավտովթարի  փաստով:

Shamshyan.com-ի հաղորդմամբ այդ օրը՝  ժամը 08:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի  28-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Համլետ Գ.-ի վարած Mercedes մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Շուշան Պ.-ի վարած Mercedes մակնիշի  և Կոտայքի մարզի բնակիչ, 60-ամյա Գեղամ Հ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 7-ամյա Էդուարդ Հ.-ն  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում