Շրի Լանկայի նախագահը բողոքի ցույցերի ֆոնին արտակարգ դրություն է հայտարարել
Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան ուրբաթ օրը արտակարգ դրություն է հայտարարել տնտեսական ճգնաժամի հետևանքների պատճառով շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին։ Այս մասին հայտնում է Times of India թերթը՝ երկրի ղեկավարի գրասենյակի ներկայացուցչին հղումով։
Արտակարգ դրությունը ուժի մեջ կմտնի շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 00:00-ից: Նախագահն այն գործի է դրել «հասարակական կարգն ապահովելու համար»։ Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ արհմիությունները համազգային գործադուլ են հայտարարել՝ պահանջելով Ռաջապակսայի հրաժարականը։ Բացի այդ, հազարավոր ուսանողներ բողոքի ցույց են անցկացրել խորհրդարանի շենքի մոտ և արդեն մեկ օրից ավելի է փակում են այնտեղ տանող ճանապարհները։ Ակտիվիստները իշխանություններին մեղադրում են տնտեսական ճգնաժամը հաղթահարելու մեջ։
Կարծիքներ