Թունիսի մոտ առևտրային նավ է խորտակվել
Հասարակածային Գվինեա-Մալթա երթուղու առևտրային նավը խորտակվել է ուրբաթ օրը Թունիսի Գաբես քաղաքի ափերի մոտ, անձնակազմը փրկվել է։ ՏԱՍՍ֊ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալություն ։
Մոտ հազար տոննա վառելիք տեղափոխող նավը աղետի ազդանշան է տվել Գաբես քաղաքի մոտ, ինչին արձագանքել են Թունիսի ռազմածովային ուժերը և տարհանել անձնակազմի յոթ անդամներին։
Երկրի շրջակա միջավայրի նախարարությունը նշել է, որ միջադեպի պատճառ են դարձել եղանակային վատ պայմանները։ Գերատեսչությունը նաև հավելեց, որ իշխանությունները աշխատում են բնապահպանական աղետից խուսափելու և վթարի հետևանքները նվազագույնի հասցնելու ուղղությամբ։
Կարծիքներ