4 մթերք, որոնցից խորհուրդ է տրվում խուսափել աղիների առողջությունը պահպանելու համար
Սխալ սնվելը ոչ միայն բացասաբար է անդրադառնում աղիների առողջության վրա, այլեւ կարող է մեծացնել օրգանիզմում բորբոքման ընդհանուր մակարդակը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերքներ, որոնցից խորհուրդ է տրվում խուսափել աղիները առողջ պահելու համար:
. Գազավորված ըմպելիքներ. Այս ըմպելիքներն առաջացնում են փորի փքվածություն, գազեր եւ փորկապություն: Դրանք շատ վնասակար են նաեւ ընդհանրապես առողջության համար, ուստի խորհուրդ է տրվում սննդակարգից բացառել:
. Ռաֆինացված ածխաջրեր. Սպիտակ հացը, սպիտակ բրինձը եւ զտված հատիկներից պատրաստված այլ մթերքները զուրկ են բջջանյութից: Այս մթերքներն առանց բջջանյութի չափազանց արագ են մարսվում եւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կտրուկ բարձրացնում:
. Տապակած կերակուր. Տապակած մթերքները պարունակում են մեծ քանակությամբ ճարպ, որը կարող է դիարեա առաջացնել: Յուղերի ավելցուկը նաեւ կարող է առաջացնել աղիների բորբոքում:
. Կաթ. Մարդկանցից շատերը դժվար են մարսում կաթնամթերքը՝ հիմնականում շաքարի պատճառով, որը կոչվում է լակտոզա: Երբ լակտոզան ինչպես հարկն է չի մարսվում, կարող է առաջանալ մետեորիզմ եւ փորի փքվածություն:
Աղիների առողջության պահպանման համար խորհուրդ է տրվում ավելի շատ ուտել մրգեր, բանջարեղեն, հատիկավորներ եւ ֆերմենտացված մթերքներ:
Կարծիքներ