6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կրետե կղզու ափերի մոտ

 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կրետե կղզու ափերի մոտ

6,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել հունական Կրետե կղզու ափերի մոտ, ստորգետնյա ցնցումները գրանցվել են Հերակլիոն քաղաքից 89 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հաղորդում Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 5,9, սակայն ավելի ուշ կենտրոնն այդ ցուցանիշը բարձրացրել Է մինչեւ 6,1: Երկրաշարժը գրանցվել Է UTC-ի ժամանակով 05:08-ին (Երեւանի ժամանակով 09:08-ին):

Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է կղզու մայրաքաղաք Հերակլիոնից 75 կիլոմետր դեպի հարավ ընկած շրջանում:

Օջախը գտնվել Է 67 կիլոմետր խորության վրա:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ցնցումները գրանցվել են Հերակլիոնից 89 կիլոմետր հեռավորության եւ օջախն ընկած Է 80 կիլոմետր խորության վրա: Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում