Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 31-ի
Թուրքիայի Սև ծովի ափամերձ Կաստամոնու և Սինոպ նահանգներում տեղատարափ հեղեղումների և սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 31 -ի: Հայտնում է Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը։
«Կաստամոնուում սելավների և ջրհեղեղների հետևանքով մահացել է 29 մարդ, երկուսը մահացել են Սինոպում, մեկն Բարթինում անհետ կորած է համարվում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Բնական աղետի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, տարհանվել է ավելի քան 1700 մարդ: Շուրջ 300 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության: Կամուրջների քանդման և ճանապարհների վնասվելու պատճառով բնական աղետի տարածքում մի շարք մայրուղիներում, այդ թվում ՝ Բարթին-Կարաբյուկ ավտոճանապարհին, երթևեկությունն արգելափակվել է:
Կաստամոնու նահանգի Բոզկուրտ քաղաքում ցեխաջրի պատճառով մի քանի բազմահարկ շենքեր են փլուզվել, փրկարարներն աշխատում են փլատակների վրա:
Կարծիքներ