Հայաստան ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտայի կիրառման ժամկետը երկարաձգվել է մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը
2022 թվականի մարտի 21-ի ՀՀ կառավարության N 348-Ն որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագիր) նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու ընթացակարգը, որի կիրառման ժամկետ է սահմանվել մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը։
2022 թվականի հուլիսի 15-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի N117 որոշմամբ նշված ժամկետը երկարաձգվել է մինչև ս․ թ․ դեկտեմբերի 31-ը, որի դրույթները կատարելու նպատակով 2022 թվականի սեպտեմբերի 8-ի ՀՀ կառավարության N1390-Ն որոշմամբ համապատասխան փոփոխություն է իրականացվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 21-ի N348-Ն որոշման մեջ՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու ժամկետ է սահմանվել դեկտեմբերի 31-ը։
Կարծիքներ