Բուսաբանական այգին նոր եռալեզու ցուցանակներ ունի
Երևանի բուսաբանական այգու ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ` այգին նոր հայերեն, անգլերեն և ռուսերեն եռալեզու ցուցանակներ ունի:
«ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը իր խորին շնորհակալություն է հայտնում Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամին և HIKEArmenia Հասարակական կազմակերպությանը ֆինանսական աջակցության համար, ինչը հնարավորություն է ընձեռնել Երևանի բուսաբանական այգում տեղադրել նոր հայերեն, անգլերեն և ռուսերեն եռալեզու ցուցանակներ:
Ձեր աջակցության շնորհիվ Երևանի բուսաբանական այգու մուտքն ավելի տեսանելի է այցելուների համար։ Ցուցատախտակների օգնությամբ այցելուները կարող են հեշտությամբ ուղղորդվել դեպի այգի, ինչպես նաև տեղեկանալ կանոնների և կանոնակարգերի և հայտարարությունների մասին:
Այս ծրագրի շրջանակներում Trails For Change NGO-ի կողմից ստեղծվելու է բուսաբանական արահետ և հիմանական երթուղիով ներկայացվելու են տարբեր բույսեր։ Մենք բարձր ենք գնահատում նման կայուն և երկարաժամկետ համագործակցությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ