Էրդողանն ու Զելենսկին հանդես կգան համատեղ հայտարարությամբ

Էրդողանն ու Զելենսկին հանդես կգան համատեղ հայտարարությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ ՀՀ ժամանակով ժամը 22:00-ին, Ստամբուլում կայանալիք բանակցություններից հետո մամուլի հայտարարությամբ հանդես կգան:

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրը։

Էրդողանի բանակցությունները Զելենսկու հետ նախատեսված են ժամը 19:00-ին, սպասվում է, որ կքննարկվեն Ուկրաինայում տիրող իրավիճակը և հացահատիկի գործարքը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է Զելենսկու հետ Էրդողանի բանակցություններին, Կրեմլը հետաքրքրված կլինի իմանալ, թե ինչ է քննարկվելու։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում