Աֆղանստանի հարցը հումանիտար բնույթ է ստացել. ՉԺՀ-ի հատուկ ներկայացուցիչ
Աֆղանստանի հարցով ՉԺՀ-ի հատուկ ներկայացուցիչ Յուե Սյաոյունն Աֆղանստանի իրադրության կարգավորման խնդիրը համարում Է հարց, որը հումանիտար բնույթ ունի եւ չպետք Է դիտարկվի աշխարհաքաղաքականության պրիզմայով: Նոյեմբերի 29-ին այդ մասին հայտնել Է Չինաստանի արտգործնախարարությունը:
«Դա աշխարհաքաղաքական հարց չԷ եւ ոչ Էլ «ռեսլինգ խորշոր տերությունների միջեւ»: Սույն խնդիրը հումանիտար բնույթ Է կրում (…) եւ ամենից առաջ վերաբերում Է այն բանին, թե մարդիկ ոտեղ պետք Է ապրեն եւ ինչ պետք Է ուտեն, կկարողանա արդյոք Աֆղանստանը որպես ինքնիշխան պետություն հաղթահարել ներկայիս հանգուցային փուլը»,- մեջբերում Է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Յուե Սյաոյունի խոսքը, որը հանդես Է եկել վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների խորհրդաժողովում:
Նրա խոսքով՝ աֆղան ժողովուրդը պետք Է ինքնուրույն որոշի իր հայրենիքի ճակատագիրը:
«Անհրաժեշտ Է թույլ չտալ, որ Աֆղանստանում հումանիտար ճգնաժամ տեղի ունենա, եւ այդ երկրին տրամադրել իսկական օգնություն»,- ընդգծել Է Յուե Սյաոյունը:
Չինացի դիվանագետն ընդգծել Է, որ առանձին երկրներ «պետք Է փոխեն սխալ քաղաքականությունը» Քաբուլի նկատմամբ, «հանդես բերեն պատասխանատվություն» եւ վերացնեն նրա նկատմամբ միակողմանի պատժամիջոցները:
«Անհրաժեշտ Է, որ Աֆղանստանի ժողովուրդն ինքնուրույն միավորի ջանքերը, սակայն նա չի կարող գործը գլուխ բերել առանց միջազգային հանրակցության ակտիվ աջակցության եւ օգնության»,- ամփոփել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ