Ռայան մոտ է Արսենալ տեղափոխվելուն

Ռայան մոտ է Արսենալ տեղափոխվելուն

«Արսենալը» համաձայնության է եկել «Բրենթֆորդի» հետ դարպասապահ Դավիդ Ռայայի տրանսֆերը գնելու վերաբերյալ։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ «Արսենալը» համաձայնվել էր դարպասապահ Մեթ Թրներին վաճառել «Նոթինգհեմին»։ Ռայան կդառնա ամերիկացու փոխարինողը։

Շուտով Ռայան բուժզննում կանցնի, որից հետո պայմանագիր կկնքի ակումբի հետ։ Տրանսֆերի գումարը կկազմի 30 մլն ֆունտ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում