Սիրիայի նախագահական ընտրություններին կմասնակցի 51 թեկնածու
Սիրիայի Հանրապետության նախագահական ընտրություններին կմասնակցի 51 թեկնածու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով «SANA» լրատվական գործակալությանը:
2014թ. նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր 24 թեկնածու, սակայն նրանիցի ընտրություններին մասնակցել էին 3-ը, այդ թվում` գործող նախագահ Բաշար Ասադը:
Սիրիայի Հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրածների թվում են նաև գործող նախագահ Բաշար Ասադը և Սիրիայի Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) խոսնակ Համուդա Սաբաղը:
Ընտրությունները երկրում տեղի կունենան մայիսի 26-ին:
Կարծիքներ