Նշվել են Ռուսաստանի տարածաշրջանները, որոնք առաջատար են սպանությունների թվով
Այս տարվա առաջին երեք ամսվա ընթացքում ամենաշատ սպանությունները գրանցվել են Թաթարստանում, Կրասնոյարսկի երկրամասում եւ Մոսկվայի մարզում: Այդ մասին հաղորդվում Է ՌԴ Գլխավոր դատախազության իրավական վիճակագրության պորտալում:
«Ընթացիկ տարում առավել մեծ թվով սպանությունները կատարվել են Թաթարստանի Հանրապետությունում, Կրասնոյարսկի երկրամասում եւ Մոսկվայի մարզում (74-ական)»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Դրա հետ մեկտեղ, գերատեսչության տեղեկատվության համաձայն, առաջին եռամսյակում գրանցված սպանությունների զանգվածը մնում Է «համեմատաբար կայուն»՝ 2,2 հազարից պակաս: Սպանության փաստով քրեական գործի հարուցման 167 դեպքերում նախորդել Է մարդու անհետ կորչելը, հաղորդել ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ