ԼՂ-ից ՀՀ բուժհաստատություններ տեղափոխվածներից 151-ը դեռ շարունակում է բուժումը. վերջին շաբաթում 100 անձ է դուրս գրվել

ԼՂ-ից ՀՀ բուժհաստատություններ տեղափոխվածներից 151-ը դեռ շարունակում է բուժումը. վերջին շաբաթում 100 անձ է դուրս գրվել

ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած տվյալների համաձայն, այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 41 հազար 280 անձ է գրանցվել պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ:

ԼՂ-ից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի բժշկական տարբեր կենտրոններում բուժում ստացող պացիենտների թիվը 151 է:

Վերջին շաբաթվա ընթացքում 100 բուժառու է դուրս գրվել լավացումով, սակայն շարունակում են գտնվել բժիշկների ամբուլատոր հսկողության տակ:

88 երեխա է ծնվել Լեռանային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում՝ 45-ը` Երևանում, 43-ը` մարզերում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում