Նազարբաևը պատվաստանյութեր արտադրողներին եւ աշխարհի երկրներին սերտ համագործակցության կոչ Է արել

Նազարբաևը պատվաստանյութեր արտադրողներին եւ աշխարհի երկրներին սերտ համագործակցության կոչ Է արել

Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արադրողները եւ բոլոր երկրների կառավարությունները պետք Է հրաժարվեն մրցակցությունից եւ ուժեղացնեն համագործակցությունը համավարակին արդյունավետորեն հակազդելու համար: Ապրիլի 20-ին այդ մասին հայտարարել Է Ղազախստանի առաջին նախագահ Նորսուլթան նազարբաեւը:

«Մարդկության համար կարեւոր Է պատվաստանյութեր արտադրողների եւ կառավարությունների կոոպերացումը մոլորակի զանգվածային պատվաստման խնդիրը լուծելու հարցում: Մրցակցությունն ու քաղաքականացումն այս հարցում անարդյունավետ Է,- ընդգծել Է նա Բոաոյի ասիական տնտեսական համաժողովի (ԲԱՏՀ) բացման արարողությանը՝ ելույթ ունենալով առանց-ռեժիմով:- Մենք բոլորս պետք Է հասկանանք, որ այս մակարդակի սպառնալիքին արժանիորեն եւ արդյունավետորեն պատասխան տալ կարելի Է սոսկ ազգերի ամբողջ միջազգային ընտանիքի համագործակցության եւ համերաշխության դեպքում»: Նազարբաեւի խոսքով՝ համավարակը պետք Է դառնա «լուրջ ահազանգ, որպեսզի բոլոր քաղաքական գործիչներն ընդունեն իրենց շահերի ընդհանրությունը»: «Գլոբալացումը եւ միջազգային փոխգործակցության գործընթացները դանդաղել են: (…) Մենք տեսնում ենք հովանավորչական տրամադրությունների աճ ամբողջ աշխարհում, տեղի Է ունենում քաղաքականապես պատճառաբանված որոշումների ներդրում, որոնք կրիտիկական ազդեցություն են գործում միջազգային տնտեսական հարաբերությունների վրա: Չի կարելի թույլ տալ աշխարհի ընկղմումը միակողմանի եսասիրական որոշումների պարույրի մեջ»,- հավելել Է նա:

Այս տարի Բոաոյի տնտեսական համաժողովը տեղի Է ունենեում ապրիլի 18-ից 21-ը՝ «Աշխարհը կերպափոխության մեջ. միավորենք ջանքերը հանուն գլոբալ կառավարման եւ ըստ «Մեկ գոտի – մեկ ուղի» նախաձեռնության: Քննարկման դրված առավել հետաքրքրական խնդիրների ցանկում նշված են գլոբալացումը եւ առեւտրա-տնտեսական հարաբերությունների առաջշարժումը համավարակից հետո ընկած ժամանակաշրջանում, Առեւտրի համաշխարհային կազմակերպության բարենորոգումը, միջազգային ջանքերն աղքատության վերացման համար: Ըստ ավանդույթի համաժողովը տեւում Է ուղիղ չորս օր, այս անգամ՝ ապրիլի 18-ից մինչեւ 21-ը: Անմիջակա ձեւաչափով դրան մասնակցել Է շուրջ 2 հազար հյուր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում