Հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը կլինի վարչապետի պաշտոնակատար. Եղոյան

Հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը կլինի վարչապետի պաշտոնակատար. Եղոյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հրաժարականից հետո նա կլինի վարչապետի պաշտոնակատար: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե օրենքը թույլ է տալիս, որ վարչապետի հրաժարականի դեպքում ժ/պ լինի նաև փոխվարչապետը:

Նա հիշեցրեց՝ վարչապետն ասել է, որ հրաժարական կներկայացնի ապրիլի վերջին տասնօրյակում, պատգամավորը օրը կոնկրետ չի կարող ասել: «Քաղաքացիական պայմանագիրը» դաշինքո՞վ, թե՞ կուսակցությունների ձևաչափով կգնա ընտրությունների, հարցը դեռ քննարկվում է, վերջնական որոշում չկա:

«Հրաժարականից հետո պաշտոնակատարը լինելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Եղոյանը:

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումներից հետո:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում