Toyota-ն ավելի քան երեք հազար ավտոմեքենա է հետ կանչում Ռուսաստանից
«Տոյոտա Մոտոր»-ը՝ ռուսաստանյան շուկայում Toyota-ի պատրաստողի պաշտոնական ներկայացուցիչը, Toyota Hilux, Fortuner 3 հազար 428 ավտոմեքենա Է հետ կանչում արգելակների արդյունավետության հնարավոր նվազման պատճառով: Այդ մասին հաղորդվում Է «Ռոսստանդարտ»-ի կայքում:
Հետկանչման են ենթակա այն ավտոմեքենաները, որոնք իրացվել են 2018 թվականի օգոստոսի 17-ից մինչեւ ներկա ժամանակներն ընկած շրջանում:
«Փոխադրամիջոցների հետկանչի պատճառը՝ արգելակների ուժեղարարի մխոցի ամրությունը կարող Է նվազել դրա արտադրության առանձնահատկությունների պատճառով:
Այդ վիճակում մխոցը կարող Է վնասվածք ստանալ կտրուկ արգելակման դեպքում եւ, վատագույն դեպքում, ավտոմեքենայի արգելակման ուղին մեծանում Է արգելակների ուժեղարարի աշխատանքի արդյունավետության նվազման պատճառով»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Պատրաստողի լիազորված ներկայացուցիչները հետկանչի ենթակա ավտոմեքենաների տերերին տեղեկացնում են փոխադրամիջոցը մոտակա դիլերական կենտրոն ներկայացնելու անհրաժեշտության մասին՝ վերանորոգման աշխատանքներ անցկացնելու համար, որոնք անվճար են լինելու ավտոմեքենաների տերերի համար, նշում Է «Ռոսստանդարտ»-ը: Նշվում Է, որ բոլոր փոխադրամիջոցների համար պետք Է կատարվի արգելակների ուժեղարարի ստուգում եւ, անհրաժեշտության դեպքում, արգելակների ուժեղարարի փոխարինում՝ արդիականացված նորով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ