Ջերմուկում գլխիվայր շրջված ավտոմեքենայի վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել

Ջերմուկում գլխիվայր շրջված ավտոմեքենայի վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 14-ին, ժամը 17։42-ին ահազանգ է ստացել, որ Ջերմուկ-Փիլքյաս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Ջերմուկ քաղաքի Գետափնյա փողոցում «Opel Astra Electric» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ) և գլխիվայր շրջվել սելավատարը։ Վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վայքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը․ ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում