Արցախում 17 տնտեսվարողի մոտ խախտումներ են հայտնաբերվել․ հարուցվել են վարչական վարույթներ
Մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումների արդյունքում Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում այսօր արձանագրվել է ապրանքի գնի առավելագույն թույլատրելի գնի գերազանցման 17 դեպք, որոնց կապակցությամբ հարուցվել են վարչական վարույթներ:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Դեպքերը հայտնաբերվել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցների կողմից ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումների արդյունքում։
Մեկ անգամ ևս նախազգուշացնում են, որ դիտարկումները կրելու են անընդհատ ու շարունակական բնույթ և չարամիտ տնտեսվարողները ենթարկվելու են տույժի:
Կարծիքներ