Ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի խմբաքանակի մատակարարումը Հնդկաստան կարող է հետաձգվել մեկ ամսով

Ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի խմբաքանակի մատակարարումը Հնդկաստան կարող է հետաձգվել մեկ ամսով

Ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի (ՍՀՀ) հաջորդ խմբաքանակի առաքումը Հնդկաստան, որը նախատեսված է հունիսին, կարող է հետաձգվել մեկ ամսով։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է Times of India- ը՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության աղբյուրին ։

«Երկրորդ դիվիզիոնի [S-400] մատակարարումները, որոնք պետք է սկսվեին հունիսին, կհետաձգվեն առնվազն մեկ ամսով, եթե ոչ ավելի երկար ժամանակով», - ասել է աղբյուրը։ Պարբերականը հիշեցրել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակն արդեն շահագործվում է երկրի հյուսիս-արևմուտքում։

Ըստ Հնդկաստանի պաշտպանության նախարարության աղբյուրի՝ Ռուսաստանը Հնդկաստանի զինված ուժեր է ուղարկել հրթիռային համակարգերի սիմուլյատորներ և ուսումնական այլ սարքավորումներ։ Մոսկվայի հետ համաձայնագիրը ենթադրում է, որ Հնդկաստանի զինված ուժերը պետք է ստանան С-400-ների հինգ խմբաքանակ՝ վեց ամիս ընդմիջումով։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում