Մահացել է ՈՒՀԱ-ի հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը
82 տարեկանում մահացել է «Ուրախների և հնարամիտների ակումբի» լեգենդար հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը։
«Խոր ափսոսանքով հայտնում ենք, որ Ալեքսանդր Վասիլևիչ Մասլյակովը մահացել է 2024 թվականի սեպտեմբերի 8-ին»,- ասվում է КВН-ի Telegram ալիքի հրապարակման մեջ։
Մասլյակովը հեռուստատեսությունում սկսել է աշխատել 1964 թվականից։ Եղել է ՈՒՀԱ, «Բարև, մենք փնտրում են տաղանդների», «Ապա մի աղջիկներ», «Երիտասարդների հասցեները», «Սպրինտ բոլորի համար», «Վիրաժ»,«Ուրախ երեխաներ», «12-րդ հարկ» ծրագրերի հաղորդավար։
Ինչպես պարզել է Mash-ը, ըստ նախնական վարկածի՝ Մասլյակովը մահացել է քաղցկեղից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ բժիշկները Ռուսաստանի վաստակավոր արտիստի մոտ ուռուցք են հայտնաբերել։
Կարծիքներ