Վերացնել ռազմական դրությունը. ԼՀԿ-ի այս նախաձեռնությունը դեռևս չի ընդգրկվել ԱԺ օրակարգ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով վերացնել 2020թ. սեպտեմբերի 27-ից հաստատված ռազմական դրությունը: ԼՀԿ-ն այս նախաձեռնությունը հիմնավորել է նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հայտարարությամբ, որի արդյունքում ռազմական գործողությունները դադարեցվել են, և հակամարտության գոտում տեղակայվել են ռուսական խաղաղապահ ուժեր:
ԼՀԿ-ի այս նախաձեռնությունը դեռևս չի ընդգրկվել ԱԺ օրակարգ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ