Արագած լեռան վրա մոլորված ՌԴ քաղաքացին հայտնաբերվել է

Արագած լեռան վրա մոլորված ՌԴ քաղաքացին հայտնաբերվել է

Հունիսի 12-ին, ժամը 15:07-ին  Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՌԴ  քաղաքացին (Մ․ Կ․՝ ծնված 2002 թ․) երեք ընկերների հետ բարձրացել է Արագած լեռը, սակայն հեռացել է ընկերներից և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 16։50-ի սահմաններում  քաղաքացի Մ․ Կ․-ն հայտնաբերվել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում