Թուրքիան պետք է վերանայի իր ագրեսիվ դիրքորոշումը, որը նա կիրառում էր Հունաստանի նկատմամբ. Միցոտակիս

Թուրքիան պետք է վերանայի իր ագրեսիվ դիրքորոշումը, որը նա կիրառում էր Հունաստանի նկատմամբ. Միցոտակիս

Թուրքիան պետք է հրաժարվի Հունաստանի նկատմամբ իր ագրեսիվ կեցվածքից:

Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ հանդիպման ժամանակ։

«Հունաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացմանը զգուշավոր լավատեսությամբ ենք վերաբերվում, քանի որ իրականում Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածության որոշակի նվազում կա, բայց Թուրքիան, իհարկե, պետք է վերանայի իր ագրեսիվ դիրքորոշումը, որը նա կիրառում էր Հունաստանի նկատմամբ՝ վերջին տարիների ընթացքում»,- ասել է Միցոտակիսը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում