ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց գույքահարկի բարձրացման նախագիծը
Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը:
Նախագծին դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, իսկ ԲՀԿ-ն նիստերին չէր մասնակցում: Եվ այսպես՝ նախագիծն ընդունվեց 74 կողմ, 14՝ դեմ, 2՝ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ նախագծով նախատեսված է գույքահարկի բարձրացում:
Կարծիքներ