Սարկոզին պատմել է Պուտինի հետ առաջին հանդիպման ժամանակ ուշագրավ դեպքի մասին

Սարկոզին պատմել է Պուտինի հետ առաջին հանդիպման ժամանակ ուշագրավ դեպքի մասին

Նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլյա Սարկոզին իրենց առաջին հանդիպման ժամանակ «չեն կիսել» վերջին շոկոլադը, հիշում է Ֆրանսիայի նախկին առաջնորդը «Փոթորիկների ժամանակ» հուշագրության մեջ, որը սկսել է վաճառվել ուրբաթ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Առաջին անգամ Պուտինն ու Սարկոզին հանդիպել են Գերմանիայի Հայլիգենդամում, որտեղ անցկացվում էր G8-ի գագաթնաժողովը։

Միջոցառման կազմակերպիչները հյուրասիրել են հյուրերին շոկոլադով։ Սարկոզին նշել է, որ քաղցրավենիքը շատ համեղ էր եւ այն հավանել էր նաեւ Ռուսաստանի իր գործընկերը։ Երբ ափսեին մնացել էր միայն մեկ կտոր, միաժամանակ երկու ձեռք էր ձգվել դեպի շոկոլադը՝ Սարկոզիի եւ Պուտինի ձեռքերը։

«Ստեղծվել էր զվարճալի իրավիճակ, բոլորը հետեւում էին դրան։ Ո՛չ ես, ո՛չ Պուտինը չէինք ասել եւ ոչ մի բառ։ Մենք միայն նայում էինք միմյանց՝ ինքներս մեզ հարց տալով՝ ով է հանձնվելու։ Իսկ հետո հանկարծակի մենք սկսեցինք ծիծաղել՝ որոշելով, որ այդ հարցում չեն կարող լինել պարտվողներ։ Արդյունքում մենք հանգիստ թողեցինք վերջին կտորն ու մի կողմ քաշեցինք ափսեն»,-ասվում է գրքում։

Սարկոզին հիշում է, որ Ռուսաստանի նախագահը շատ է ծիծաղել այդ առիթով։

«Նրա հետ հեշտ է խոսել։ Նա ուշադիր լսում է, շատ քաղաքավարի է, հաճելի է, հակված է ժպիտներին եւ ծիծաղին։ Նա հավատարիմ ընկեր է եւ հավատարիմ է իր համոզմունքներին, սակայն կարող է փոխել իր դիրքորոշումը, եթե նրան հակառակում համոզել են»,-գրել է Ֆրանսիայի նախկին առաջնորդը։

Սարկոզին նշել է, որ Պուտինի վստահությունը շահելը հեշտ չէ։ Եթե դա հաջողվի, նա կդառնա մարդու ընկերը, որը պահում է իր խոստումը, սակայն տանել չի կարող երեսպաշտություն։

«Այլ կերպ ասած՝ չի կարելի լինել նրա հետ սիրալիր դեմ առ դեմ հանդիպման ժամանակ եւ այնուհետեւ քննադատել նրան»,-ընդգծել է նա։

Միեւնույն ժամանակ, Սարկոզիի խոսքով, Ռուսաստանի նախագահը հասկանում է, որ զրուցակիցն ունի «կարմիր գծերը», որոնք չի կարելի հատել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում