2021թ. ապրիլին հավաքագրվել է ռեկորդային հարկային եկամուտ. Վահան Քերոբյան

2021թ. ապրիլին հավաքագրվել է ռեկորդային հարկային եկամուտ. Վահան Քերոբյան

2021 թվականի ապրիլին հավաքագրվել է ռեկորդային հարկային եկամուտ՝ 180 մլրդ դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

 

«Ի հեճուկս բազմաթիվ «ամեն ինչը վատ է ու ոչ մի ներդրում չկա» ասողների՝ Հայաստանի ազատ և համակարգային կոռուպցիա չունեցող տնտեսությունն արագ շտկում է մեջքը։ Դա բնավ չի նշանակում, որ տեմպը թուլացնելու իրավունք ունենք, հակառակը՝ պետք է սանձել ալիքն ու սլանալ առաջ»,- գրել է Քերոբյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում