Բրազիլիայում տարեսկզբից COVID-19-ից մահացել է ավելի շատ մարդ, քան ողջ 2020 թվականին

Բրազիլիայում տարեսկզբից COVID-19-ից մահացել է ավելի շատ մարդ, քան ողջ 2020 թվականին

Բրազիլիայում 2021 թվականի սկզբից կորոնավիրուսային վարակից մահվան դեպքերի թիվը գերազանցել է ողջ 2020 թվականի ընթացքում գրանցված մահերի ցուցանիշը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։

Հունվարի 1-ից ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում երկրում գրանցվել է կորոնավիրուսից 195 848 մահ։ Այդ թիվը գերազանցում է 2020 թվականի մարտից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մահվան դեպքերը՝ 194 949։

Միայն ընթացիկ տարվա մարտին Բրազիլիայում մահացել է 66 573 մարդ, ապրիլին՝ 66 573։

Մահացության աճը երկրում կապված է նոր շտամների ի հայտ գալու հետ, սահմանափակումների բացակայությամբ, առողջապահական համակարգի փլուզմամբ։

Պանդեմիայի մեկնարկից մինչ օրս Բրազիլիայում COVID-19-ով է վարակել 14․3 մլն մարդ, մահացել՝ 390 797-ը։ Հիվանդացության մակարդակով երկիրն աշխարհում երրորդն է՝ ԱՄՆ-ից ու Հնդկաստանից հետո։ Մահվան ելքերի թվով այն զիջում է միայն ԱՄՆ-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում