Լոռու մարզում «Քովիդ-19»-ի դեմ պատվաստվել է 18 տարեկանից բարձր բնակչության շուրջ 38 տոկոսը
Հունվարի 4-ի դրությամբ մարզի բժշկական հաստատություններում, առողջության առաջնային պահպանման կենտրոններում և շարժական պատվաստումային խմբերի կողմից պատվաստվել է 18 տարեկանից բարձր բնակչության շուրջ 38 տոկոսը։
Կորոնավիրուսի դեմ պատվաստված 106.881 քաղաքացիներից առաջին դեղաչափ ստացել է 60 333 անձ, երկրորդ դեղաչափ՝ 46 490 անձ։
Երրորդ՝ խթանիչ դեղաչափով պատվաստվել է 58 մարդ:
Լոռու մարզն ապահովված է կորոնավիրուսի դեմ անհրաժեշտ բոլոր պատվաստանյութերով, որոնք հասանելի են մարզի բժշկական հաստատություններում, առողջության առաջնային պահպանման կենտրոններում և Հայքի հրապարակում կայանող շարժական պատվաստումային կենտրոնում:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում առկա բոլոր պատվաստանյութերն անվտանգ են և արդյունավետ:
Կարծիքներ