Գերմանիայում «կանաչները», սոցիալ-դեմոկրատները եւ լիբերալները համաձայնեցրել են կոալիցիոն պայմանագիրը
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Կանաչները» եւ Ազատ դեմոկրատական կուսակցությունը վերջնականապես համաձայնեցրել են կոալիցիոն պայմանագիրը, որն ընկած կլինի երկրի ապագա կառավարության աշխատաքի հիմքում: Ինչպես նոյեմբերի 24-ին հաղորդել Է DPA գործակալությունը, փաստաթուղթը 15:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին) կներկայացվի մամուլի ասուլիսում:
Մասնավորապես, պայմանագրում արձանագրված Է նախարարական պորտֆելների բաշխումը, նկարագրված են ներքին եւ արտաքին քաղաքականության ասպեկտները, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի սցենարները, համավարակի հակազդման լծակները: ԶԼՄ-ներ թափանցած լուրերի համաձայն՝ որոնք հրապարակվել են անցած օրերին, ԳԴՀ-ում կհայտնվի նոր՝ կլիմայի եւ Էներգետիտկայի նախարարություն: Այն կգլխավորի «Կանչների» համանախագահ Ռոբերտ Հաբեկը:
Այդ կուսակցության մյուս համանախագահին՝ Անալենա Բերբոկին, կանցնի արտգործնախարարությունը: ԳՍԴԿ-ն, ԱԴԿ-ն եւ «Կանաչները» կոալցիայի շուրջը բանակցություններ են վարում սեպտեմբերի 28-ից: Սկզբնապես ենթադրվում Էր, թե դրանք կավարտվեն նոյեմբերի 23-ին, բայց եզրափակիչ փուլը ձգվել Է մինչեւ խոր գիշեր՝ առանց որեւիցե արդյունքի համաձայնության: Հաջորդ կանցլերն, ինչպես ենթադրվում Է, կդառնա սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ