Ղազախստանի տարածքում 70 շուրջօրյա անցակետ է տեղադրվել, ոչնչացվել է 26 զինված հանցագործ․ ՆԳՆ
Ղազախստանում 70 շուրջօրյա անցակետ է տեղադրվել՝ կապված երկրում տեղի ունեցող անկարգությունների հետ։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ միջոցառումներն իրականացվում են սահմանված արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում, փոխանցում է TASS-ը։
Նշվում է, որ բոլոր ակիմատները (շրջանային վարչական շենքերը) ազատագրվել են և վերցվել ուժեղացված հսկողության տակ։
ՆԳՆ տվյալներով՝ ոչնչացվել է 26 զինված հանցագործ, 18-ը՝ վիրավորվել։ Ալմաթիում իրավապահ մարմինների ներկայացուցիչները և զինված ուժերն իրականացնում են հասարակական կարգի, ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանություն, փողոցների մաքրում։
Կարծիքներ