Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 263 հազարը, մահացել է 3 հազար 306 մարդ
Վրաստանում փետրվարի 9-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 829 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում հասել է 263 հազար 057-ի: Այդ մասին հաղորդում է Վրաստանի կառավարության միասնական տեղեկատվական հարթակի կայքը:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 566 պացիենտ: Երկրում, ընդհանուր առմամբ, վարակը հաղթահարել է 254 հազար 916 մարդ, վարակից մահացել է ևս 8 մարդ, ընդհանուր՝ 3 հազար 306:
Հայաստանում փետրվարի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 123 նոր դեպք, առողջացել է 293 քաղաքացի, մահացել՝ 3-ը: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168300 դեպք, որոնցից 160169-ն` առողջացած, 3126-ը` մահվան ելքով:
Կարծիքներ