Երևանում գողացել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի վրացական համարանիշերը. թողել են տելեգրամյան հասցե
Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, սեպտեմբերի 6-ին, Երևանի բնակիչ, 32-ամյա Տաթև Մկրտչյանը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ 1 օր առաջ անհայտ անձը կամ անձինք գողացել են իր բնակության վայրի շենքի բակում կայանված իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի վրացական համարանիշները։
Դեպքի վայր ժամանած ոստիկանը հայտնել է, թե երբ տեսել է, որ մեքենայի համարանիշերը գողացել են, նկատել է, որ դիմապակուն փակցված է եղել ինչ-որ «Տելեգրամ» ալիքի հասցե՝ հետ կապ հաստատելու համար, որպեսզի համարանիշները գումարի դիմաց փոխանցեն։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր:
Կայքի տեղեկություններով՝ Տ․ Մկրտչյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ։
Կարծիքներ