Վահրամ Դումանյանը և Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կմասնակցեն Համաշխարհային կրթական ֆորումին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ վարչապետի որոշմամբ, 2022 թ. մայիսի 21-26-ը գործուղվել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ մասնակցելու Համաշխարհային կրթական ֆորումին:
Այս տարի Համաշխարհային կրթական ֆորումին մասնակցում են ավելի քան 200 երկրի պատվիրակություններ, այդ թվում՝ 112 երկրի նախարարներ:
Գործուղման ընթացքում նախատեսված են հանդիպումներ Բարձրագույն կրթության որակի ապահովման կազմակերպության (QAA) գործադիր տնօրեն Ալասթեր Դելեյնիի, Մանկավարժական լրացուցիչ կրթության քոլեջի պրոֆեսոր Դեյմ Էլիսոն Փիքոկի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի գործադիր տնօրեն Ջասթին Մըք Քենզի Սմիթի, օտարերկրյա համագործակցության և զարգացման հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ռեբեկա Էտկինսոնի հետ:
Վահրամ Դումանյանը և Ժաննա Անդրեասյանն այցելելու են Լոնդոնի համալսարանի կրթության և հասարակագիտության ֆակուլտետ, Դարտֆորդի միջնակարգ դպրոց:
Նախատեսվում են այլ հանդիպումներ ու այցեր ևս, ինչպես նաև հուշագրի ստորագրում Բրիտանական խորհրդի հետ:
Հավելենք, որ 2021 թվականին նախատեսված կրթական ֆորումը չի կայացել COVID-19 համավարակի պատճառով:
Կարծիքներ