Կասկածելի զանգված՝ կոնֆետներում. «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կասկածելի հանձնուք են հայտնաբերել
2022 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ բերված հանձնուքը, որի արդյունքում կոնֆետների մեջ հայտնաբերել են ընդհանուր 2,12 գրամ քաշով, սուր հոտով, սև, կասկածելի զանգված:
Փաստի առթիվ նախապատրաստվուն են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կարծիքներ