Շատ ուրախ եմ, որ պաշտպանելու եմ իմ նախնիների պատմական հայրենիքի պատիվը. Էդուարդ Սպերցյան

Շատ ուրախ եմ, որ պաշտպանելու եմ իմ նախնիների պատմական հայրենիքի պատիվը. Էդուարդ Սպերցյան

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այսուհետ հանդես կգա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում: 20-ամյա ֆուտբոլիստի հետ զրուցել է ՀՖՖ-ն:

«Հպարտության զգացողություններ ունեմ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու կապակցությամբ: Ինձ հայ եմ համարում, չնայած որ ծնվել եմ Ռուսաստանում: Շատ ուրախ եմ, որ պաշտպանելու եմ իմ նախնիների պատմական հայրենիքի պատիվը:

Թիմին միանալու որոշումը կայացրել եմ ինքս, իսկ ընտանիքս հավանություն է տվել իմ որոշմանը: Միշտ հետևել եմ Հայաստանի ազգային հավաքականի ելույթներին: Անձամբ ծանոթ եմ Խորեն Բայրամյանին և Վարազդատ Հարոյանին: Կարծում եմ՝ ֆուտբոլիստների խաղամակարդակը շատ բարձր է, իսկ Հենրիխ Մխիթարյանը, անկասկած, թիմի առաջատարն է:

Հավատում եմ, որ թիմն ի վիճակի կլինի լուծել իր առջև դրած խնդիրները: Որպես հավաքականի կազմը համալրող նոր ֆուտբոլիստ, պատրաստ եմ իմ կողմից անել առավելագույնը: Պատրաստ եմ խաղալ դաշտի կենտրոնում՝ տարբեր դիրքերում»,- ասել է ընտրանու նորեկը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում