Գիտնականներին ապշեցրել է Աֆրիկայում հայտնաբերված գաճաճ ընձուղտների գոյությունը

Գիտնականներին ապշեցրել է Աֆրիկայում հայտնաբերված գաճաճ ընձուղտների գոյությունը

Գիտնականներին զարմացրել է գաճաճ ընձուղտների գոյությունը, որոնց նկատել են Աֆրիկայի տարբեր շրջաններում: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, մասնագետներին հաջողվել է երկու թզուկ ընձուղտի գտնել Նամիբիայում և Ուգանդայում:

«Այն, ինչ մեր հետազոտողները հայտնաբերել են, զարմանահրաշ է: Մենք չափազանց զարմացած ենք»,- գործակալության հետ զրույցում ասել է Ընձուղտների պահպանության ֆեդերացիայի համահիմնադիր Ջուլիան Ֆեննեսին:

Այս ցեղատեսակի ներկայացուցիչները սովորաբար 4.5-6 մետր հասակ են ունենում, սակայն 2018 թվականին ֆեդերացիայի հետ աշխատող գիտնակնները 2.6 մետր հասակ ունեցող ընձուղտ են հայտնաբերել Նամիբիայում:

Երեք տարի անց նրանց հաջողվել է ևս մեկ թզուկ ներկայացուցչի հայտնաբերել, որի հասակը կազմում է 2.8 մետր: Վերջինիս հայտնաբերել և տեսագրել են Ուգանդայի վայրի բնության այգում:

Երկու դեպքում էլ կենդանիններն ունեն իրենց տեսակին բնորոշ երկար պարանոց, սակայն կարճ ոտքեր: Ըստ գիտնականների՝ նրանց գաճաճության պատճառը կմախքի դիսպլազիա կոչվող խանգարումն է, որը, սովորաբար, մարդկանց և ընտանի կենդանիների մոտ է նկատվում, սակայն հազվադեպ երևույթ է վայրի կենդանիների մոտ:

Աշխարհի ամենաբարձրահասակ կաթնասունի թվաքանակն աշխարհում վերջին 30 տարում նվազել է 40 տոկոսով՝ հասնելով մոտ 111 000-ի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում