Թուրքիան լքելու փորձի ժամանակ ձերբակալվել է հիմնովին փլուզված «Renaissance Residence» բնակելի համալիրի կապալառուն
Ստամբուլում ձերբակալվել է երկրաշարժի ժամանակ հիմնովին փլուզված «Renaissance Residence» բնակելի համալիրի կապալառուն։ Այս մասին գրել է «Yeni Şafak» թերթը։
Թուրքիայի անվտանգության ուժերը Մեհմեթ Յաշար Ջոսքունին ձերբակալել են Ստամբուլի օդանավակայանում Թուրքիայից հեռանալու փորձի ժամանակ։
«Renaissance Residence» բնակելի համալիրը կառուցվել էր 11 տարի առաջ Հաթայ նահանգի Անթաքիա քաղաքում։ Այն ունեցել էր 250 բնակարան։ Երկրի օրենքների համաձայն՝ նման նոր շենքը պետք է կառուցված լիներ՝ հաշվի առնելով բոլոր անհրաժեշտ չափորոշիչները՝ տեղի ունեցած երկրաշարժին դիմակայելու համար։
Կարծիքներ