«Սևան» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է արգելված իրերով ներնետված փաթեթ
ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները արգելված իրերի հնարավոր ներնետման մասին տեղեկությունը ստուգելու համար իրականացրել են տեղազննություն և պատժախցերի մասնաշենքի հետնամասում՝ ձնածածկույթի վրա, հայտնաբերել են դեղին, կպչուն ժապավենով փաթեթավորված, կասկածելի պարունակությամբ փաթեթ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, սահմանված կարգով փաթեթի զննությամբ հայտնաբերվել է ծխախոտի տուփի մեջ լցված «Լիրիկա 300մգ» գրառմամբ 10 դեղապատիճ, սպիտակ, փոշենման և դեղնականաչավուն, չոր զանգվածներով երկուական փաթեթ, ինչպես նաև՝ պլաստմասե տարայով հեղուկ։
Կարծիքներ