Աննախադեպ իրադարձություն. Ֆիլհարմոնիկը լավ լուր է հայտնում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ոչ միայն վերսկսել է աշխատանքը, այլև վերջին երկու ներկայացումներն անցկացրել է լեփ-լեցուն դահլիճում, և առաջիկա համերգի տոմսերը ևս սպառվել են:
Ֆիլհարմոնիկ նվագախումբն անգամ հայտարարություն էր տարածել՝ գրելով. «Ծանր իրադարձություններից հետո համերգասրահ վերադառնալը ունկնդրի համար ուրախություն է. ասես տուն վերադառնաս երկար բացակայությունից հետո»:
«Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ զրուցել է Ֆիլհարմոնիկի լրատվության պատասխանատու Աստղիկ Դալաքյանի հետ: «Երկար լռությունից հետո համերգ եղավ, վերջին համերգը եղել էր մարտին: Այդ ընթացքում ամբողջական նվագախմբով համերգ չէինք ունեցել: Առաջին համերգը եղել է դեկտեմբերի 11-ին և նվիրված էր Արցախյան հերոսներին: Մենք ունենք համերգ դեկտեմբերի 16-ին և 17-ին ևս:
Տոմսերը վաճառվում են, հանդիսատեսը ներկա է լինում համերգին՝ հակահամաճարակային կանոնները պահպանելով»,– նշում է նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ