Կորոնավիրուսի 328 նոր դեպք է հաստատվել. 3 մարդ մահացել է
Հայաստանում սեպտեմբերի 26-ի դրությամ կորոնավիրուսի 328 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 49400 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 37 մարդ, շարունակում է բուժվել 4541-ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 43613 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 3 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 951 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 295-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 284226 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 3860 է:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 90 (կին), 82 (տղամարդ) և 81 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Կարծիքներ