14-ամյա հայազգի գեղասահորդուհին սպորտի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիթբերգեր ցատկ է կատարել
Ռուսաստանի գեղասահքի հավաքականի կազմում հանդես եկող 14-ամյա հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիթբերգեր ցատկ է կատարե:
«Հայկական ժամանակի» հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ նշելով, որ աղջնակը հայտնի մարզիչ Էթերի Տուտբերիձեի սանն է։
Պատմական նվաճումը 14-ամյա Ադելիան կատարել է դեկտեմբերի 25-ին՝ Ռուսաստանի առաջնության ազատ ծրագրում։
Ավելի վաղ այս մրցաշրջանում Պետրոսյանը դարձել էր կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ քառակի ռիթբերգեր ցատկ կատարած գեղասահորդուհին։
Կարծիքներ