Նախորդ տարիների դառը փորձը հաշվի առնելով՝ Կառավարությունն այս տարի որոշում է կայացրել. Քերոբյանը՝ խաղողի մթերման մասին

Նախորդ տարիների դառը փորձը հաշվի առնելով՝ Կառավարությունն այս տարի որոշում է կայացրել. Քերոբյանը՝ խաղողի մթերման մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, այսօր ԱԺ-ում անդրադառնալով խաղողի մթերման խնդրին, որը բոլոր տարիների առաջանում է, ասաց՝ նախորդ տարիների դառը փորձը հաշվի առնելով՝ Կառավարությունն այս տարի առաջարկում է նախօրոք կնքել բոլոր մթերման պայմանագրերը և ֆինանսավորել միայն այդ պայմանագրերը, որոնք կնքվել են մինչև հունիսի 30-ը:

«Դա թույլ է տալիս, որպեսզի խաղողագործները ոչ թե մթերման ժամանակահատվածում իմանան, թե ում են հանձնելու խաղողը և ինչ գնով, այլ օրինակելի ձևով կնքված գործարքներով կարողանան նշված ժամանակահատվածում իրենց մթերող կազմակերպությանը հանձնել մթերքը»,- ասաց նա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցին՝ միայն պայմանագրեր կնքելով՝ խաղողագործների խնդիրները լուծվելո՞ւ են, նախարարն ասաց. «Ես կարող եմ հասկանալ բոլորի թերահավատությունն առ այն, որ պայմանագրերը դժվար թե իրականան, բայց կա կարևոր գործոն՝ դա վստահությունն է, որը նախորդ տարիներին իսպառ բացակայել է»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում